-
05.07.2013|
14:13
Սիրիայում մթերային ապահովման խնդիրը վերջին մեկ տարվա ընթացքում էապես վատթարացել է, և հակամարտության շարունակման դեպքում իրավիճակն էլ ավելի կսրվի։ Այդ մասին հաղորդվում է FAO-ի համապատասխան զեկույցում։ Համաձայն փաստաթղթի՝ Սիրիայի բնակչության 4 միլիոնն ի վիճակի չէ իրեն ապահովել սննդով։ Պատճառն արդյունաբերության ծավալների կտրուկ նվազումն է։
-
05.07.2013|
13:40
Եգիպտոսի բանակը հայտարարել է, որ երաշխավորում է երկրում խաղաղ ցույցերի անցկացումը։ Սպասվում է, որ «Մուսուլման եղբայրները» դուրս կգան ցույցերի՝ բողոքելով նախագահ Մոհամեդ Մուրսիի պաշտոնանկության դեմ։ «Մուսուլման եղբայրներ» շարժման ներկայացուցիչ Գեհադ Հադադը հայտարարել է, որ շարժումը հրաժարվում է համագործակցել նոր ռեժիմի հետ։
-
05.07.2013|
13:15
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ իր երկրում կարող է փակել ԱՄՆ դեսպանատունը։ Մորալեսն այս հայտարարությունն արել է հարավամերիկյան երկրների առաջնորդների վեհաժողովում։ Բոլիվիայի Կոչաբամբա քաղաք են ժամանել Արգենտինայի, Ուրուգվայի, Էկվադորի, Վենեսուելայի, այլ երկրների ներկայացուցիչներ։
-
04.07.2013|
23:24
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով կրթության և գիտության նախարարության աշխատակազմի «ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողով» գործակալության պետ Արտուշ Ղուկասյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն" կարգապահական երկրորդ տույժը՝ Քաղաքացիական ծառայության խորհրդի որոշման համաձայն:
-
04.07.2013|
23:23
ՀՀ գործադիր մարմնի նիստում անդրադարձ է եղել Վերահսկիչ պալատի զեկույցին. «Այս ենթատեքստում քաղաքական մեծամասնության ապագա գործունեության մասին քննարկումեր եղան և հանգեցինք կուսակցական եզրակացության»:
-
04.07.2013|
23:22
ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկով Սյունիքի մարզպետի պաշտոնում կնշանակվի Վահե Հակոբյանը, որ պատգամավոր է ընտրվել թիվ երեսունութ ընտրատարածքից:
-
04.07.2013|
21:42
Ստամբուլում ավարտվել է ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը: Հավարտ աշխատանքների` ընդունվել է հռչակագիր, որում անդրադարձ կա նաև ԵԱՀԿ տարածքի հակամարտություններին, այդ թվում` ԼՂ հիմնախնդրին.
-
04.07.2013|
21:40
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը գտնում է, որ Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի պաշտոնանկությամբ փլուզվում են քաղաքական իսլամի գաղափարները:
-
04.07.2013|
21:37
Հուլիսի 3-ին Եգիպտոսի պաշտպանության նախարար գեներալ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարեց, որ առաջին ժողովրդավարական ընտրություններով ընտրված Մուհամեդ Մուրսին այլևս երկրի նախագահը չէ և կասեցրեց Սահմանադրության գործունեությունը: Մուրսիի շտաբը այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջում` «մոռանալով», որ այդ հեղաշրջումը պահանջում է Թահրիր հրապարակը:
-
04.07.2013|
21:36
Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար է նշանակվել Ալի Մանսուրը: Մեկ տարի միայն պաշտոնավարած նախագահ Մուհամեդ Մուրսիի իշխանազրկումից հետո ցուցարարները հայտարարում են, որ վերադարձել են եգիպտական գարնան ավանդույթներին և ամեն ինչ նորից են սկսելու: Եվրամիությունը հակամարտող կողմերին կոչ է անում վերադառնալ ժողովրդավարական գործընթացին: